21:24 , 4 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Հայաստանում 7 մարդու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում, հաղորդում է Հյուսիսային Կովկասի զինվորական դատարանի РИА Новости-ի աղբյուրը:
Ավետիսյան ընտանիքի յոթ անդամները սպանվել են 2015թ հունվարի 12-ին: Դատավարության ժամանակ ՌԴ զինծառայող Պերմյակովը ընդունել է իր մեղավորությունը:
«Իհարկե նա իր պատիժը կկրի Ռուսաստանում»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը` չհստակեցնելով, թե ՌԴ որ մասում է նա իր պատիժը կրելու: ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարությամբ հերքել է տեղեկություններն այն մասին, որ Պերմյակովին կփոխանակեն Ռուսաստանում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ: