Շերը կպարգևատրվի Billboard-ի պատվավոր մրցանակով


21:00 , 4 մայիս, 2017

 Երգչուհի Շերը կստանա Billboard ամսագրի «Սրբապատկեր» պատվավոր մրցանակը: Նա անձամբ կժամանի մրցանակի հետևից և կներկայացնի իր Believe հիթը: Դա կլինի 15 տարվա ընթացքում մրցանակաբաշխությունների հանդիսությունների ժամանակ նրա առաջին ելույթը:
 Տարբեր ժամանակներում Billboard-ի պատվավոր մրցանակների արժանացել են Սելին դիոնը, Փրինսը, Ջենիֆեր Լոպեսը, Սթիվի Ուանդերը:

 Billboard Music Awards-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի մայսիս 21-ին: