Հայաստանի ներկայացուցչի պատասխանը՝ գեղեցկության մրցույթին Արցախի մասնակցի մասին արված ֆեյսբուքյան գրառմանը


19:07 , 4 մայիս, 2017

Image may contain: 3 people, people sitting and beardԵրկար չեմ ուզում անդրադառնալ այս թեմային, բայց մի երկու բան պիտի ասեմ. խոսքն այսօր Ֆեյսբուքում տարածված մի գրառման մասին է, որի հեղինակը Costa Blaca FW միջազգային մրցույթը անվանել է համասեռամոլների մրցույթ: Հարգելի հեղինակ, իսկ ո՞վ է ասել, որ եթե տղամարդը կիսամերկ է նկարվել, ապա նա համասեռամոլ է, կամ ի՞նչ է թվում Ձեզ, Արցախում չե՞ն կարող լինել խնամված ու գեղեցիկ տղամարդիկ և եթե կան, ապա նրանք հաստատ համասեռամո՞լ են: Գիտե՞ք, այստեղ այնքան էլ էական չէ՝ որտեղից է մոդելը՝ Արցախից, Հայաստանից, թե մի երրորդ երկրից: Այստեղ կարևորն այն է, որ միջազգային հեղինակավոր մրցույթում Արցախն է ներկայացվելու, իսկ դուք փորձում եք ստվե՞ր գցել այդ մրցույթի վրա: Սա միջազգային գեղեցկության մրցույթ է, որին մասնակցում են տարբեր երկրներից տասնյակ ներկայացուցիչներ: Այս տարի առաջին անգամ այդ մրցույթում նաև Արցախն է ներկայացվելու՝ ի դեմս Շուշան Երիցյանի և Հարություն Գրիգորյանի: Դրա մեջ վատ բան կա՞: Ձեզ հետաքրքրում էր, թե ով է այս մրցույթի կազմակերպիչը, ես էլ պատասխանում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչը ես եմ: Ու ի՞նչ: Քննադատելու փոխարեն լավ կլիներ՝ սատարեիք մեր մասնակիցներին ու ոչ թե ընկճեիք նրանց մրցույթին մեկնելուց առաջ: Առանց այն էլ Ադրբեջանն է ամեն ինչ անում Արցախի մասնակցությունն այդ մրցույթին բացառելու համար:
Ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ տարբեր միջազգային մրցույթներում Արցախի անունը հնչի, այդպես մենք անընդհատ ստիպում ենք հիշել մեր չճանաչված, բայց դրա համար ոչինչ չխնայող Արցախ հայրենիքի մասին: Այս մրցույթին Արցախի մասնակցությունն էլ հենց այդ նպատակն ունի ու Ձեր այն ասածին, որ այս մրցույթում չէ, որ պիտի լուծվի Ղարաբաղի հարցը, ես հակադարձում եմ: Նաև այս մրցույթի… ինչքան շատ մենք Արցախի անունը շոշափենք միջազգային հարթակներում, այնքան ավելի շատ կհանրայնացնենք Արցախի խնդիրը: Դուք էլ սրան-նրան քննադատելու փոխարեն լավ կանեիք մի լավ, ճանաչողական նյութ պատրաստեիք Արցախի մասին ու նույն տեմպերով տարածեիք համացանցում: Այդպես գոնե գործին մի բանով օգնած կլինեիք:

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, text

Image may contain: 6 people, people smiling, people standing

Image may contain: 4 people, people sitting, table and outdoor