Լոռու մարզում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա քրոջ ամուսնուն


19:40 , 4 մայիս, 2017
Tert.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։ 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզում 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել իր քրոջ ամուսնու կողմից։

Մասնավորապես՝ 2015թ. գարնանից մինչև 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում տղամարդը, օգտվելով աղջկա հետ բնակարանում միայնակ գտնվելու հանգամանքից, նրա կամքին հակառակ, հարազատներին սպանելու սպառնալիքով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ բռնաբարել:

2016 թվականի սեպտեմբերին անչափահասը կատարվածի մասին պատմել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և մորը, ապա՝ դիմել իրավապահ մարմիններին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։