19:30 , 4 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Բաշկիրիայում ուղղաթիռ է կործանվել, այս մասին հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ ԱԻ նախարարությունից հաղորդել են, որ ուղղաթիռն արդեն գտնվել է, փրկարարները մոտենում են կործանված ուղղաթիռին: Նախնական տեղեկությունների համաձայն, ուղղաթիռում երեք մարդ է եղել: Նրանք զոհվել են:
Ուղղաթիռը իրականացնում էր հսկողություն Բաշկիրիայում այրվող անտառների նկատմամբ: