Խորհրդային բանակի երդվյալ թշնամի Հեքմաթիյարը վերադարձել է Քաբուլ


19:50 , 4 մայիս, 2017

 Դաշտային նախկին հրամանատար, Աֆղանստանի իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հեքմաթիյարը վերադարձել է Քաբուլ՝ աֆղանական կառավարության հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից ութ ամիս անց:

 Ինչպես հաղորդում է BBC-ն, Հեքմաթիյարը Ջալալաբադից Քաբուլ է մեկնել ուժեղացված թիկնազորով, նրա ավտորաշարասյունն ուղեկցել են աֆղանական բանակի ուղղաթիռներ: Նա նախատեսում է հանդիպել Աֆղանստանի նախագահի հետ, իսկ ուրբաթ աղոթել Քաբուլի գլխավոր մզկիթում: