18:06 , 4 մայիս, 2017 «Եթե մի երեխա լիներ, ապա կարող էինք այստեղ մի կերպ տեղավորել, բայց հինգ հոգի հաստատ չենք կարող, չգիտեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հնգյակի տատիկ Ռոզա Մարուքյանը:
Տատիկն ու հորեղբայրը երեխաների ծնվելուն սիրով սպասել են, արդեն բաժանել և որոշել են, թե երեխաներին ինչպես են խնամելու: Նրանց համար կարևորն այն է, որ փոքրիկներն արագ ոտքի կանգնեն:
«Ես անակնկալի եմ եկել, շատ էի սպասում իրենց ծնվելուն»,- պատմեց հորեղբայր Աբրահամ Կարապետյանը։