Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լե Պենի վրա հավկիթներ են նետել


17:45 , 4 մայիս, 2017

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լե Պենի վրա հավկիթներ են նետել Բրետան այցի ընթացքում, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Տեսանյութում, որը հեռարձակել է հեռուստաալիքը, երևում է՝ ինչպես են Լե Պենի անվտանգության աշխատակիցները փակում նրա գլուխը, դեմքը այն պահին, երբ նրա ուղղությամբ հավկիթներ են նետվում:

Լե Պենը մի քանի նախատեսված հանդիպումներ ուներ ընտրողների հետ Դոլ դե Բրետանում: Հավաքվածներից ոմանք վանկարկել են. «Թող կորչեն ֆաշիստները»: