Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Րաֆֆուն՝ երկխոսության քաղաքական կամքի բացահայտ դրսևորում


16:56 , 25 մարտ, 2013

Անցած նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների մասին շատ է գրվել ու խոսվել: Ամենատարբեր, ամենածայրահեղ կարծիքներ հնչել են: 

Նախագահ Սարգսյանի պատասխան նամակը ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գնահատում եմ որպես երկխոսության քաղաքական կամքի բացահայտ դրսևորում, և որ ավելի կարևոր է՝ այս տհաճ իրավիճակից ուժեղացած դուրս գալու, հնարավոր փոփոխությունների, առաջխաղացման, հասարակությանը հույսի ու վստահության ներշնչման, համատեղ պատասխանատվության, քաղաքական նոր՝ առողջ մշակույթի ձևավորման լավ հիմք: 

Պետական շահը, պետական մտածողությունը, փոխադարձ հարգանքը պետք է գերիշխեն: Քաղաքական կողմերի, նրանց թիմակիցների՝ մեր բոլորիս կարծրացած ու ինքնամփոփ պատկերացումները պետք է նահանջեն:

Օրակարգում մեր Հայրենիքի՝ Հայաստանի ապագան է: