Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շարունակվում է «Եղնիկների կածանը» 20 մասանոց գեղարվեստական ֆիլմը։ Հրաչ Քեշիշյանի ֆիլմն առնչվում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին նախորդող երկու տարիներին։ Ֆիլմի կերպարներին մարմնավորում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի դերասաններ։
Tert.am Life–ը կապ է հաստատել վրաց հայտնի դերասան Ջումբեր Կուկիելիի հետ և զրուցել «Եղնիկների կածանում» իր մարմնավորած դերի մասին։
«Առաջարկը ստացել է իմ մենեջերը։ Մենք զրուցեցինք հայկական կողմի հետ և համաձայնության եկանք։ Սա իմ առաջին համագործակցությունն է հայ ռեժիսորի հետ։ Ինձ համար նկարահանումները լավ են ընթացել։ Ֆիլմը չեմ դիտել, այնպես որ, չեմ կարող կարծիք հայտնել։ Ուզում եմ, որ այն լավ ստացված ֆիլմ լինի»,– ասաց դերասանը։