Դերասանի համար կարևոր է ֆինանսական կողմը՝ հենց մասնագիտության հանդեպ հարգանքից ելնելով. Վարշամ Գևորգյան


16:54 , 4 մայիս, 2017
Դերասանի համար կարևոր է ֆինանսական կողմը՝ հենց մասնագիտության հանդեպ հարգանքից ելնելով. Վարշամ ԳևորգյանLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գեւորգյանը:
 -Վարշամ, տարիներ առաջ Ձեզ շատ հաճախ կարելի էր տեսնել հեռուստաէկրաններին, իսկ այժմ՝ գրեթե չեք նկարահանվում: Հետաքրքիր է՝ ի՞նչ զբաղվածություն ունեք այժմ:
 - Զբաղվածությունս հիմնականում թատրոնում է եւ իմ «22 production»-ում, որն արդեն 3-4 տարի է՝ զբաղվում է գովազդային հոլովակների եւ տեսահլոովակների նկարահանումներով: Ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իմ սիրելի այս երկու ոլորտներին:
 
-Իսկ ինչո՞ւ այլեւս չեք նկարահանվում, առաջարկներ չկան, թե դուք եք դրանցից հրաժարվում:
 
- Եվ այն, եւ այն: Այն առաջարկները որոնք ունեցել եմ այս ընթացքում, չեն համապատասխանել իմ ցանկություններին: Ինձ համար շատ կարեւոր է, որ այն նախագիծը, որտեղ ես նկարահանվելու եմ, որակական առումով լավը լինի, որպեսզի 20 տարի անց, երբ նայեմ արածս աշխատանքներին, չամաչեմ: Եվ սա չի նշանակում, որ լավ նախագծեր այսօր չկան, պարզապես դրանցից առաջարկներ չեմ ստացել:
 -Այսօր որակի չափանիշը տարբեր մարդկանց համար տարբեր է: Ո՞րն է Ձեզ համար այդ լավ նախագծերի չափանիշը:
 - Ընդհանրական խոսելը դժվար է, բայց ընդհանուր առմամբ ինձ համար շատ կարեւոր է, որ տվյալ նախագիծն իրենից մշակութային արժեք ներկայացնի, ունենա գաղափարային ճիշտ ուղղվածություն, վատը չքարոզի: Սրանց միշտ ուշադրություն եմ դարձնում:
 -Նախկինում դուք էլ շատ նախագծեր եք հեղինակել: Հիմա մտադրություն չունե՞ք որեւէ հաղորդաշար, կամ հեռուստաֆիլ նկարահանելու, որը համապատասխան կլինի Ձեր պատկերացրած չափորոշիչներին եւ այն առաջրկել մեր հեռուստաընկերություններին:
 - Նման մտադրություն ու գաղափարներ կան, բայց երեւի նույն խստապահանջությունն է, որ չի թողնում մինչեւ վերջ առաջ գնալ: 
 -Այսօր դերասանների համար ֆինանսական կողմը, թերեւս, ամենացավոտ հարցերից է: Նրանց մի մասը դժգոհում են, որ դերասանները չդերասաններից ավելի քիչ են վարձատրվում, մյուս մասը հակադարձում են: Այս հարցի շուրջ դուք ի՞նչ կարծիք ունեք:
 - Իհարկե, դերասանի համար կարեւոր է ֆինանսական կողմը, ընդ որում, կարեւոր է՝ հենց մասնագիտության հանդեպ հարգանքից ելնելով: Սակայն, սա ամենակարեւոր հարցը չէ եւ դա ապացուցում է թատրոնի աշխատավարձը: Թատրոնի դերասանները տարիներով աշխատում են ու չեն մտածում աշխատավարձի մասին, թեեւ այսօր այն չի հատում անգամ 100.000 դրամի շեմը: Այսինքն՝ դերասանի համար ամենակարեւորը գործի իմաստն ու առաքելությունն է, իսկ երբ այն կոմերցիոն է, ապա հաստատ ցածր աշխատավարձով չես համաձայնի: Ընդհանուր առմամբ՝ դերասանը իր աշխատանքին համապատասան չի վաստակում, միաժամանակ չենք կարող ասել, որ դերասանն իր մասնագտությամբ քիչ է վաստակում, որովհետեւ մեր օրերում ամեն դերասան ինքն է որոշում իր վաստակած գումարի չափը: Նրանք կարող են աշխատել հեռուստաընկերությունների կրկնօրինակման բաժնում, կարող են զբաղվել հանդիսավարությամբ, խաղալ սերիալներում, ֆիլմերում, հաղորդումներ վարել եւ այլն: Հնարավորությունները շատ են, մնում է  դերասանն ինքը որոշի, թե ինչ կարող է նա անել, ինչ՝ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։