Մեքսիկացի ուսանողը մշակել է կրծքի քաղցկեղն ախտորոշող կրծկալ


21:30 , 4 մայիս, 2017

«Fox News»-ը հաղորդում է, որ 18-ամյա մեքսիկացի ուսանող Հուլիան Ռիոս Կանոտուն արժանացել է Global Student Entrepreneur Awards մրցանակին։ Դրա համար հիմք է հանդիսացել տղայի անհավանական հայտնագործությունը՝ կրծկալ, որը կարողանում է կրծքի քաղցկեղ ախտորոշել։ Երիտասարադը հայտնել է, որ նմանատիպ հայտնագործության իրեն դրդել է մոր օրինակը, ով երկար տարիներ պայքարել է կրծքի քաղցկեղի դեմ։

EVA կրծկալը հագեցած է 200 սենսորներով, որոնք մշտապես հսկում են կրծքերի ջերմաստիճանը, հետևում են դրա ձևի և քաշի փոփոխություններին։ Վաղ փուլում քաղցկեղը ախտորոշելու համար հարկավոր է այդ կրծկալը կրել շաբաթական ընդամենը մեկ ժամ. այդ ընթացքում ստացված ողջ ինֆորմացիան փոխանցվում է հատուկ ծրագրին, որը վերամշակում է դրանք և հաղորդում բոլոր կասկածելի փոփոխությունները։