«Ուզում եմ ինձ կին զգալ». Նաիրա Մովսիսյանը 30 տարեկանում կրկին երեխա ունենալու և ընտանիք կազմելու մասին


15:14 , 4 մայիս, 2017
Tert.amLife-ը գրում է.
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է։
 
Մանկություն
 
Փոքր ժամանակ հանգիստ երեխա եմ եղել, ինչպես հիմա իմ աղջիկն է։ Հետո ավելի չարաճճի ու ինքնուրույն դարձա։ Ինքս էի ամեն ինչ անում։ Ես մեր տան մինուճար երեխան էի, երբ 5–6 տարեկան էի, էգոիստ էի, բայց ժամանակի ընթացքում փոխվեցի, քանի որ մայրս այլ կերպ դաստիարակեց ինձ։ Մայրս շատ էր աշխատում ինձ հետ, որպեսզի բնավորության վատ գծեր չունենամ։ Դրանից հետո ավելի մարդամոտ էի ու ունեցածս կիսում էի բոլորի հետ։ Մինչև օրս էլ այդպես է։
 
Ինքս միշտ փոփոխական եմ եղել և, որպես այդպիսին, երազանք չեմ ունեցել։ Գրեթե, բոլոր երեխաների նման ուզում էի բժիշկ դառնալ։ Հետո իրավաբան, ապա օպերային երգչուհի, հոգեբան, վերջում ընտրեցի այն արվեստը, որի շնորհիվ կարող եմ խաղալ այդ դերերը։ Միշտ հետաքրքիր զգացողություն եմ ունեցել, որ պետք է ճանապարհորդեմ, հայտնի լինեմ ու ինձ հեռուստացույցով ցույց տան։  Չգիտեմ ինչու, միշտ իմացել եմ, որ տարբերվելու եմ` կապ չունի լա՞վ առումով, թե՞ վատ։ 
 
 
Փոքր տարիքում հաճախել եմ մանկապարտեզ, որտեղ կերել եմ բոլոր ճաշիկները, խաղացել եմ բոլոր երեխաների հետ։ Հիշում եմ, որ մանկապարտեզում չէի ուզում քնել, բայց ինձ ստիպում էին պարտադիր քնել։ Ես միշտ սիրել եմ ընկերություն անել բոլորի հետ, խոսել, շփվել, սակայն  փոքրուց մինչև հիմա ծանոթության առաջին քայլ ես չեմ արել։ Մյուսներն էին ցանկանում իմ հետ շփվել, խաղալ։
 
Միշտ ուզել եմ ունենալ հարազատ քույր և եղբայր։ Դա իմ չիրականացած  երազանքն է։
 
Մանկությանս ամենավառ հուշերից մեկը հանգստյան օրերին գյուղ` տատիկիս ու պապիկիս մոտ գնալու հետ է կապված։ Բոլորս հավաքվում էինք, խաղում։ Հիշում եմ, որ պապիկս թույլ չէր տալիս մտնել այգի, բայց, միևնույն է, գնում էինք ու գողանում ցոգոլները։)
 
Հիշում եմ նաև, որ փոքր ժամանակ միշտ կորում էի։ Հագնում էի մամայիս բարձրակրունկ կոշիկները, վերցնում զարդերը, դիմահարդարվում ու կորում։ Մի ամբողջ օր ինձ էին ման գալիս և վերջում գտնում ինչ–որ մի տեղից։ Սիրում էի միայնակ զբոսնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ