14:40 , 4 մայիս, 2017168.am-ը գրում է.

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները:
Հունիսին կլրանա նրա 96-ամյակը, տեղեկացնում է BBC-ին: Ինչպես ասված է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին:
Թագուհին լիակատար աջակցություն էհայտնել նրա այդ որոշմանը»: «Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչինչ միջոցառումների»,-հայտնել է Բուքինգհեմյան պալատը: