Ֆեյսբուքում այսուհետ կարելի է մեկնաբանություններին տարբեր կերպ արձագանքել


14:26 , 4 մայիս, 2017
Ֆեյսբուք սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին ավելի վաղ արված մեկնաբանությանն արձագանքել 6 տարբեր էմոցիաներից մեկով:
Այժմ «Հավանում եմ» (Like) ավանդական կոճակից բացի՝ սոցցանցի օգտատերերը կարող են նաև օգտագործել սեր, ծիծաղ, զարմանք, տխրություն և բարկություն արտահայտող սմայլեր: Այս կամ այն էմոցիայով մեկնաբանությունը նշելու համար հարկավոր է կուրսորը բերել «Հավանում եմ» կոճակի վրա և մյուս արձագանքները ևս կհայտնվեն, գրում է The Verge-ը:
Картинки по запросу like