14:06 , 4 մայիս, 2017Panorama.am-ը գրում է.
![]()
«6.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն, իսկ այդպիսի տենդենցը, բնականաբար պահանջ ունի, որպեսզի ներդրումներ կատարեն: Դա նշանակում է` ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների ոլորտում աշխուժացում»,- այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումների մասին տեղեկատվությունը կհրապարակի մայիսի վերջին:
Անդրադառնալով Վաշինգտոն կատարած այցին՝ Վարդան Արամյանը նշեց, որ հայկական կողմն այնտեղ մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ