Զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում. հարցազրույց «Մաքրություն» բեսթսելերի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենի հետ


13:50 , 4 մայիս, 2017

Newmag.am-ը գրում է.

Զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում. հարցազրույց «Մաքրություն» բեսթսելերի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենի հետ

_ Մի քանի տարի առաջ «Ինքնակենսագրական արձակի» մասին էսսեյում գրել էիք Էնդի Աբերանտ անունով կերպարի մասին, որը պետք է դառնար «Շտկումների» գլխավոր հերոսը, բայց հետո նրան ընդհանրապես չընդգրկեցիք սյուժեում: «Մաքրության» գլխավոր հերոսներից մեկի անունը Թոմ Աբերանտ է: Թոմն ու Էնդին շատ նման են նկարագրություններում` նույն մարդու երկու ինկարնացիա: Պատակահական համընկնում չէ, այնպես չէ՞:

_ Այո, ամեն ինչ ճիշտ է: Սա պատմություն է, որը վաղուց էի ցանկանում պատմել, բայց ինձ չէր բավականացնում կյանքի փորձը, չէր հերիքում ինչ-որ կտրվածության զգացում: Մի քանի տարի ծախսեցի, որպեսզի «Շտկումները» վերածեմ Էնդի Աբերանտի մասին վեպի, չկարողացա: Փորձեցի նրան դարձնել «Ազատության» գլխավոր հերոսը, էլի չստացվեց: Բայց ինձ հետ էին դեռ Թոմ Աբերանտ կերպարի մասին նշումները, Էնդի անունը ինչ-որ պահից սկսել էր ինձ դուր չգալ: Այնտեղ մի տեսարան կա, բառացի առաջին դեմքով պատմված մի քանի էջ, որում խոսքը նախկին ամուսինների մասին է, որոնց միջև ամուսնալուծությունից հետո նորից սիրավեպ է սկսվում: Դեպքերը տեղի են ունենում Նյու Ջերսիում. Նրանք գնում են անտառ, սեքսով են զբաղվում ու ամեն կերպ իրար հունից հանում: Հետո էլի չգիտեի, թե ուր շրջեմ այս պատմությունը: Կարծես թե աշխատում էի ճիշտ ուղղությամբ: Բայց, երբ վերադարձա նյուջերսիական էջերին, ինձ դրանք բավականին ստացված թվացին: Հենց այդ խճճված, տանջալից ամուսնության մասին պատմությունն էլ դարձավ իմ  նոր գրքի  կենտրոնական սյուժեն: Կարծում եմ` ես հասունացել էի, հասել էի այն պահին, երբ կարող էի վերջապես գրել այդ մասին: Կտրվեցի իրականությունից, որպեսզի այդ ամբողջ պատմությունը բավականաչափ հետաքրքրիր համարեմ ինձ համար:

_ «Մաքրությունը» մեծ, ծավալուն վեպ է: Ընթերցողը հնարավորություն չունի ուշքի գալ,  գտնել ինքն իրեն, ընդհանրապես ոչ մի վայրկյան հանգիստ չեք տալիս: Սա անողոք ու անկեղծ գիրք է, որը տեղ-տեղ վիրավորում է` պատճառելով գրեթե ֆիզիկական ցավ, տեղ-տեղ էլ վանում` առաջացնելով գրեթե ֆիզիոլոգիական զզվանք: Պետք է խոստովանեմ, երբ կարդացի այն, առաջին ցանկությունս էր ոչ թե հարցազրույց անել, այլ մի լավ հարբել Ձեզ հետ, նախընտրելի է լռության մեջ:

_ (Ծիծաղում է) Ես զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում: Մինչև այդ գիրքը գրելը, ես  գրողի 35 տարվա ճանապարհ եմ անցնել: Գիտեի, որ դաժան գիրք եմ գրում, որ ցավոտ, անհանգստացնող պատմություն եմ շարադրում: Պատճառներից մեկը, թե ինչու այդ վեպն այդպիսին ստեղծեցի, այն էր, որ ուզում էի ընթեցողին մաքսիմալ ներքաշել գրքի մեջ, բառացիորեն ստիպել թերթել էջը: Այո, ես ինձ հաշիվ էի տալիս, որ դաժան եմ վարվում:

_ «Մաքրությունը» կարելի է բաժանել երկու, բացարձակ իրարից տարբեր մասերի: Առաջինը նախորդում է  [le1o9n8a0rd] գլխին, երկրորդը` հաջորդում դրան: Սկզբում ռիթմիկ, ինտենսիվ սյուժե է, բազմաթիվ հանելուկներով ու անհավանական, բայց որոշակիորեն կանխատեսելի հանգուցալուծման ակնարկներով: Ինչ-որ առումով թրիլլեր է: Մեջտեղում ամեն ինչ կտրուկ փոխվում է, վերածվում էմոցիոնալ մսաղացի, ընտանեկան թրիլլերը, պարզվում է, ընտանեկան հորոր է: Սկսվում է ֆիրմային ֆրանզենական հարդքոր, որի համար շատերը Ձեզ սիրում են , շատերը` ատում: Եվ այդ արագընթաց կործանումն էլ տանում է մեզ վերջաբանին, որը ոչ մի կապ չունի սպասումների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ