Թուրքիան չեղարկել է ռուսական ցորենի ներմուծման սահմանափակումները


13:40 , 4 մայիս, 2017

Թուրքիան չեղարկել է Ռուսաստանից ցորենի ներմուծման սահմանափակումները: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր երկու երկրների միջև առևտրային սահմանափակումների չեղարկման մասին:

Միևնույն ժամանակ շարունակում են գործել առանց վիզայի այցերի և Թուրքիայից Ռուսաստան լոլիկ արտահանման սահմանափակումները: