Մի Բերզովսկին ի՞նչ է, որ «ափսոսան», նրանք իրենք շանորդի Բեն Լադենին տվին, Քադաֆիին տվին, Սադամին տվին


16:26 , 25 մարտ, 2013

Երեք օր է, ինչ ասելիք ունեմ Բորիս Աբրամովիչի մասին ու ոչ մի կերպ չեմ հասցնում գրոտել:
Ինքն ինձ հետաքրքիր էր: էն էլ ինչքա՛ն: Ափսոս: Հազար ափսոս: Քաղաքականությունը նաեւ հետաքրքիր է իրենցով: Ի՛նչ խաղացող էր:

Հրեա արգանդը, ճիշտ է, նման զավակներ շատ ունի, բայց իր իմպուլսիվությունը քչերն ունեն:
Առաջին անգամ Աստանան մայրաքաղաք դարձնելու ժամանակ տեսա իրեն. բացմանը եկել էր, որպես ԱՊՀ գործադիր քարտուղար. «խուլիգանի» նման նստել բեմում շարված ասիական չինվոնիկ-խաների կողքին, շարքի եզրին, զահլեն գնաց, արագ ելավ-գնաց:
Որտեղ ասես` չկար: Վրաստանի «վարդերում»՝ որպես Պլատոն Ելենեին:
Դրանից առաջ Մայդանում. ինքն էր սարքել Կուչմայի գլխին` Գոնգաձեի «վերացնելու» ձայնագրությունն իր մոտ էր, տվել էր Լիտվինենկոյին:
Սա էն Լիտվինենկոն է, որը ասել էր, որ մեր քսանյոթի մեջ ռուսական հատուկ ծառայություններ են խառնված:
Ինքը` Բորիս Աբրամովիչը, «Հայստանում» էր նաեւ 2000-ին (էս մասին` վաղվա «Հրապարակում» կարդացեք), հետո....
Ուրիշ բան եմ ուզում ասել. նրա տեխնոլոգիաները կիրառելի են եղել մնացածների համար եւս: Ասենք, նա մեղադրվում էր Լիստեւի սպանության մեջ: Գովազդային հոսքերի «պատճառով», իսկ իրականում ոչ ոք նրանից լավ չգիտեր` ինչ ասել է մեդիա-կոնտրոլ, էս հիմա է Ֆեյսբուքը դառել գործիք:
Մեզ մոտ նույնպես նույնական սցենար աշխատեց. Տիգրան Նաղդալյանն սպանվեց իրենց տան մուտքում, կրակոցից, ինչպես Լիստեւը:
Հետո, հիշում եք Ռիբկինի պատմությունը. նա մի քանի օր կորել էր, գնացել էր Մայդանների երկիր, մի խոսքով, ԿԳԲ-ն չէր թողել, որ նրան «սպանեն»: Եթե Ռիբկինը մեռներ, ռուսական ընտրությունները փոզբիշ էին լինելու: Մերի նման էլի:
Բա: Պուտինը երկրորդ անգամ չէր ընտրվելու:
Շատերը գտնում են, որ Բերեզովսկուն սպանել են: 
ՄԻ-6-ի քթի տա՞կ:
Ինչու` ոչ:
Լիտվինենկոյին էլ նույն քթի տակ ոչ եւս արին:
Հետո էլ` իր հերթին Արեւմուտքի քթի տակ է Սիրիայի, տարածաշրջանի հարցը, այնտեղ այնպիսի հետաքրքիր շարժեր են տեղի ունենում: Իսկ Օբաման, ընդհանրապես, Բերեզովսկու հայրենի երկրում էր, երբ մահացավ, կամ մահացվեց Բորիսը... Ելցինների ընտանիքի երբեմնի մեծ բարեկամը: Պուտինին ծնած Բուլբան:
Պե՛տք են Ռուսաստանն ու Պուտին Վլադիմիրը Արևմուտքին այս պահին:
Մի Բերզովսկին ի՞նչ է, որ «ափսոսան», նրանք իրենք շանորդի-Սամոսա Բեն Լադենին տվին, Քադաֆիին տվին, Սադամին տվին...
Ուստի իսկի էլ մի բացառեք, որ հարգարժան Բրիտանիան ու յուր Մի-6 -ն այդպես էլ չգտնեն, որ Բերեզովսկում պոլոնիումո՞վ, թե՞ շաֆով են ... օգնել:
Շաֆերդ պինդ պահեք, հա-յե՛ր: