ԱՄՆ իշխանությունները չեն կարողանում գտնել «Կարճլիկ» նարկոբարոնի փողերը


12:39 , 4 մայիս, 2017

Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաուլ Սերվանտես Անդրադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին առայժմ չի հաջողվել հայտնաբերել «»Կարճլիկ» մականունով նարկոբարոնի (Խոակին Գուսման Լոերա) փողերը, որին արտահանձնել են Միացյալ Նահանգներ, հաղորդում է RIA Novosti-ն:

Ամենահամեստ հաշվարկներով նարկոբարոնն ունի 1 միլիարդ դոլար, սակայն այդ փողերի հետքը դեռևս չի հայտնաբերվել: «Կարճլիկ»-ը ձերբակալվել էր Մեքսիկայում բանտից երկու անգամ փախուստի դիմելուց հետո, իսկ 2017թ. սկզբին արտահանձնվել է ԱՄՆ:

Նրա դեմ մեղադրանքներ են ներկայացրել միանգամից մի քանի նահանգներ: Նարկոբարոնը մեղադրվում է ԱՄՆ կոկաին մատակարարելու, սպանություններ կազմակերպելու մեջ: