Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ կստանա ձայների 67%-ը, «Ելքը»՝ 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 12%–ը. Ահարոն Ադիբեկյան


11:50 , 4 մայիս, 2017
Tert.am-ը գրում է.
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով ապրիլի 30-31-ը «Սոցիոմետր» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ըստ հարցման՝ Երևանի ընտրողները բաժանվում են երեք խմբի. 14 տոկոսը չի հետևում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ զարգացումներին, 43 տոկոսն ընդհանարապես չի հետաքրքրվում դրանցով, մյուս 43 տոկոսը հետաքրքրվում է և հնարավոր է, որ մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Ընտրություններին հաստատ գնացողները հարցվածների 41 տոկոսն են, 6.3 տոկոսն ասել է, որ հնարավոր է, որ մասնակցի:
«Ընտրություններին առավելագույնը սպասվում է 57 տոկոս ակտիվություն, նվազագույնը՝ 47 տոկոս, բայց առավել օպտիմալ է, որ ընտրություններին կմասնակցի երևանցիների 49 տոկոսը»,– ասաց Ահարոն Ադիբեկյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ