Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ԱԻ փոխնախարար


11:00 , 4 մայիս, 2017

Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: 

Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր: