Սելտայի մարզիչ. Մանչեսթեր Յունայթեդի հետ պետք է ամբողջ սրտով խաղանք


10:50 , 4 մայիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Սելտայի մարզիչ. Մանչեսթեր Յունայթեդի հետ պետք է ամբողջ սրտով խաղանք

Իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում:

«Պետք է կենտրոնանանք և հավատանք, որ կարող ենք դրական արդյունքի հասնել: Պետք է երազանքը կատարել: Հնարավորություն ունենք հաղթելու մեծագույն թիմի: Մանչեսթերցիներն աշխարհի մեծագույն ակումբն են:

Հաղթելու միակ տարբերակը խաղաոճը պահել և ամբողջ սրտով խաղալն է: Սա հենց այն հանդիպումն է, որին սպասում էին «Սելտայի» երկրպագուները»,- Բերիցոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա մայիսի 4-ին: