Կրակել են Նորաշենի գյուղապետին տեղափոխող ավտոմեքենայի վրա, տուժել է վարորդը


10:10 , 4 մայիս, 2017

Tert.am-ը գրում է.

Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը կրակոցներ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ եղել են Արարատի մարզի Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը և նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը:

Նորիկ Գրիգորյանը, վնասվածքներ չի ստացել, իսկ Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին օգնություն՝ կանգնեցվել է արյունահոսությունը։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Լրացուցիչ հետազոտությունների կարիք կար»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Սոկրատ Հախվերդյանը:

ՀՀ ոստիկանությունից Tert.am–ին այս առնչությամբ հայտնեցին, որ երեկ երեկոյան՝ ժամը 19։10-ի սահմաններում  «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում են ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կ.Ղ-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ