06:22 , 4 մայիս, 2017Կոլումբիայի բնակչուհին կուլ է տվել 90 հատ 100-դոլարանոց թղթադրամ՝ նախկին քաղաքացիական ամուսնու հետ դրանք չկիսելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սանտանդեր դեպարտամենտի դատախազությանը։

28-ամյա կինը կերել է 9000 դոլար, որն իրենք կուտակել էին համատեղ կյանքի ընթացքում։ Արդյունքում նա ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը, ովքեր նրա ստամոքսից դուրս են բերել արտասովոր «ընթրիքը»։
Պիտանի վիճակում է մնացել 5700 դոլարը։ Դատախազությունում հայտնել են, որ նրա դեմ հավակնություն չունեն, քանի որ գումարները ստացվել են օրինական ճանապարհով՝ զույգի մի շարք ակտիվների վաճառքից։