22:34 , 4 մայիս, 2017Ամստերդամում բացվել է Eenmaal սրճարանը միայնակ այցելուների համար: Սրճարանի բոլոր սեղանիկները հաշվարկված են մի մարդու համար: Այդ մասին հայտնում է 34travel-ը:
Գաղափարի հեղինակը հոլանդացի ռեժիսոր և դիզայներ Մարինա վան Գորն է: Նշվում է, որ սրճարանը ստեղծվել է, որպեսզի միշտ խմբով ընթրող մարդկանց առաջարկի անսովոր փորձ: Բացի այդ` այն կօգնի նրանց, ովքեր անհարմար են զգում միայնակ ճաշելուց կամ ընթրելուց:
Eenmaal-ը կկազմակերպի նաև տարբեր միջոցառումներ:





