Facebook-ը բռնություն ցուցադրող տեսանյութերը վերահսկելու համար երեք հազար աշխատակից կվարձի


00:19 , 4 մայիս, 2017
Image result

«Facebook սոցիալական ցանցը պլանավորում է վարձել 3 հազար նոր աշխատակիցներ օգտատերերի տեսանյութերի բովանդակությունը ստուգելու համար` կապված մի քանի աղմկահարույց ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի հետ»,- հայտնում է CNN-ը:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նոր աշխատակիցները կվերլուծեն դաժան տեսանյութերի վերաբերյալ միլիոնավոր բողոքները, ինչը Faceebook-ը ստանում է ամեն շաբաթ:

Հայտարարությունը հայտնվել է մի քանի շաբաթ անց այն տեսանյութից հետո, որը ցուցադրել է սպանությունը Քլիվլենդում: Դրանից անմիջապես հետո Թայլանդում տղամարդը իր էջում հրապարակել է դստեր սպանությունը: