Յունկերի խորհրդականը հայտարարել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների շարունակման մասին


23:12 , 3 մայիս, 2017

 Եվրամիությունը չի դադարեցնի Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, քանի դեռ Անկարան ինքը չի հրաժարվի դրանից, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Մարտին Զելմայրը Ժան-Կլոդ Յունկերին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
 ԵՄ-ն ներկայումս չի պատրաստվում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցային փաթեթի նոր գլուխների բացելուն՝ կապված Անկարայի արձագանքի հետ երկրում ռազմական հեղաշրջման փորձին: Ընդ որում, Բրյուսելը ձևականորեն չի դադարեցրել բանակցությունները, որի համար հանդես է գալիս Ավստրիան:

 Զելմայրը նշել է, որ Յունկերը այդ գործընթացում «կարմիր գիծը» միշտ համարել է Թուրքիայում մահապատժի ընդունումը:

«Թուրքիայի ապագայի մասին որոշումը պետք է ընդունվի Թուրքիայում: Դուռը մնում է բաց Թուրքիայի համար, քանր դեռ Թուրքիան այն չի փակել»,- հայտարարել է նա: