23:00 , 3 մայիս, 2017
Aysօr.am-ը գրում է.
Այսօր ծնված հնգյակներից երկուսը հնարավոր է՝ վաղը սկսեն շնչել առանց արհեստական շնչառական ապարատի:
ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում բուժվող հնգյակին, բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը դեռ ժամը 12-ի դրությամբ սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։
Կայուն է նաև «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը։ Այդ վիճակը պահպանվելու դեպքում հնարավոր է, որ վաղը նրանք ևս սկսեն շնչել առանց արհեստական շնչառական սարքի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: