Մենչի ավագ դուստրը թողարկել է հագուստի իր հավաքածուն
22:48 , 3 մայիս, 2017
Life.tert.am-ը գրում է.
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, վիդեոբլոգ է սկսել։ Պարզվում է` դա 13–ամյա աղջնակի միակ զբաղմունքը չէ։ Էլինան երազում է դիզայներ դառնալու մասին և արդեն սկսել է անել իր առաջին քայլերը։
«Վերջերս թողարկել եմ հագուստի իմ հավաքածուն։ Շապիկների, ջինսե ժիլետների և գլխարկների վրա նկարում եմ հագուստի համար նախատեսված հատուկ նյութերով և նվիրում կամ վաճառում։ Մի մասն իմ մտքերն են, մյուսը՝ հաճախորդներիս, ովքեր ասում են, թե ինչ են ուզում։ Երազանքս իրականացնելու ճանապարհին եմ։ Հուսով եմ` հետագայում ավելի մեծ բարձունքների կհասնեմ»,– ասաց Էլինան։ Նա այժմ նկարչության է գնում և մասնագիտանում այս աշխատանքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

