22:00 , 3 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.Սցենարի հեղինակը և ֆիլմի պրոդյուսերը Օֆելյա Հարությունյանն է, ռեժիսորը՝ Ջորջ Սիխարուլիձեն: Հիշեցնենք, որ «Կարմիր խնձորներ» ֆիլմը ներկայացված է եղել Տորոնտոյի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի և մի շարք այլ միջազգային կինոփառատոներում:
Ֆիլմի համաարտադրող Հարություն Հարությունյանը Yerkir.am-ին հայտնեց, որ կարճամետրաժ ֆիլմը մասնակցության հայտ է ներկայացրել «Ոսկե ծիրան» փառատոնին: «Եթե ֆիլմն անցնի նախնական դիտման փուլը և նոմինացվի, ապա հայ հանդիսատեսը այն կարող է դիտել արդեն այս ամռանը»,- ասաց նա:
Ֆիլմում հանդես են եկել դերասաններ Հրաչուհի Ամիրյանը, Վահագն Մարտիրոսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Իրինա Դանիելյանը և այլք: