19:22 , 3 մայիս, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ցանկանում եմ պարոն Պուտինին հրավիրել գագաթնաժողովին` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 25-ամյակի կապակցությամբ, որը կանցկացվի այս տարվա մայիսի 22-ին Ստամբուլում: Հույս ունեմ, որ խորհրդատվական աշխատանքը և մեր երկրների կողմից ընդունված որոշումները կլինեն ի նպաստ մեր երկրների, տարածաշրջանի և ողջ մարդկության»,- ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ: