Ի՞նչ գին վճարեցի. ինձ վերաբերվում էին որպես խելացնոր կնոջ, շատերը լքեցին ինձ. Ավրորայի հերոսի հարցազրույցը


19:16 , 3 մայիս, 2017
Tert.am-ը գրում է.
Tert.am-ն «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր, «Մեզոն Շալոմ» խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի հետ զրուցել է նրա անցած ուղու, կատարած աշխատանքի, առաջիկա ծրագրերի և Հայաստանից ստացած տպավորությունների մասին:

- Հարգելի Բարանկիցե, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց փրկել 30 000 մարդու կյանք։ Ի՞նչ գին ստիպված եղաք վճարել դրա համար։ - Ես ինձ համարում եմ Աստծո սիրո գործիքը։ Երբ տեսա երեխաներին, որոնց աչքերում առկայծում էր ապրելու ձգտումը, որոշեցի, որ պետք է միանամ նրանց և իմ օգնության ձեռքը մեկնեմ։ Երբ տեսա հիվանդություններից տառապող երեխաներին, որոշեցի բացել հիվանդանոց նրանց համար։ Երբ տեսա բանտերում գտնվող երեխաների վիճակը, որոշեցի հիմնել վերակրթման և վերադաստիարակման կենտրոն։ Երբ տեսա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից կամ ծննդաբերության ընթացքում մահացող կանանց, որոշեցի, որ պետք է հիվանդանոց բացեմ։ Յուրաքանչյուր նոր մարտահրավեր առաջ էր բերում մի նոր գաղափար։
 Ի՞նչ գին վճարեցի։ Ինձ վերաբերվում էին որպես ապստամբի, խելացնոր կնոջ կամ սպառնալիքի․ ընկեր-բարեկամներիցս շատերը լքեցին ինձ։ Խոսքը միայն 30 հազար մարդու կյանքի մասին չէ, այլ շատ ավելիի, քանի որ «Խաղաղության տունը» սիրո և խաղաղության ուղերձ է։
 -Ասում են, որ կյանք փրկելու համար մարդուն հատուկ տաղանդ կամ արժանիք է անհրաժեշտ։ Ինչո՞վ են այդ մարդիկ տարբերվում մյուսներից։
 - Մարդկային կյանքի կոչումը սերն է և մյուսներին երջանկություն պարգևելը։ Ըստ իս՝ իմ ամենամեծ արժանիքն այն է, որ ես հավատում եմ Աստծո նախախնամությանը, իսկ Աստված փրկում է մարդկությանը և քարոզում խոնարհություն։
- Ձեր գործունեության ընթացքում բախվում եք տարատեսակ խոչընդոտների։ Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում։

- Ինձ հանդիպած բոլոր արգելքներն ու խոչընդոտները հաղթահարում եմ Աստծո հանդեպ ունեցածս անխախտ հավատի շնորհիվ՝ Աստված երբեք չի լքում իր երեխաներին։ Ես նաև լսում և հաշվի եմ առնում ընկեր-գործընկերներիս խորհուրդներն ու կարծիքները։

- Ի՞նչ փոխեց «Ավրորա» մրցանակը Ձեր կյանքում։

- Ինձ համար պատիվ էր դառնալ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին․ ես պարզապես պետք է թույլ տամ Աստծուն գործել իմ միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։