16:16 , 3 մայիս, 2017
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Պուտինը Թուրքիայի առաջնորդի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները նոր կարգավիճակ են ստանում: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնվում են ամբողջական ծավալով:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Թուրքիայում ներքին քաղաքական իրավիճակը կվերականգնվի սահմանադրական փոփոխություննեի հարցով հանրաքվեից հետո: «Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ջեզ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ աստիճանաբար ներքին քաղաքական իրավիճակը կվերականգնվի, և դա հավելյալ խթան կլինի ռուս-թուրքական հարաբերությունների աստիճանական զարգացման համար»,-ասել է Պուտինը: