«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորի 11 թեկնածուներ ԿԸՀ-ում պնդեցին, որ չեն հրաժարվել պատգամավորական մանդատից


15:56 , 3 մայիս, 2017

Tert.am-ը գրում է.

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված որոշ անձինք հրաժարվել են մանդատից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 9 հոգի, 23-ը՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից, 3-ը՝ ՀՅԴ-ից:

«Երեկ երեկոյան մենք հրապարակել էինք ցանկը, որը նոր դիմումներով չի համալրվել: ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Ամիրյանը, Կարեն Բոթոյանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Սամվել Սանամյանը, Վահե Հակոբյանը, Առուշ Առուշանյանը: ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը»,- ասաց Տ. Մուկուչյանը:

«Ծառուկյան դաշինք»-ի պարագայում, Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, իրավիճակն այլ է: Ինքնաբացարկ ներկայացրած 11 թեկնածու այսօր առավոտյան ներկայացրել են դիմում, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց և որ նախկինում ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը պիտի անվավեր ճանաչվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ