Մերկելը Թուրքիայում մահապատժի վերականգնումը վտանգավոր է համարում ԵՄ անդամակցության բանակցությունների համար


15:36 , 3 մայիս, 2017

168.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-­ն:

Մերկելն ընդգծել է, որ որպես վարչապետ` լիովին ազատ է Թուրքիայում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները բարձրաձայնելու հարցում և դա անում է ոչ միայն հասարակության առաջ, այլև թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում: