15:18 , 3 մայիս, 2017Tert.am-ը գրում է.
![]()
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակը բացառիկ է, քանի որ հղիությունը եղել է բնական ճանապարհով. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ով կեսարյան հատումով ընդունել էր երեխաների ծնունդը:
«Ես առաջին անգամ էի ընդունում նման ծնունդ, մտածում էի՝ ո՞նց պետք է հանեմ, փոքր են, առաջինը սկսվեց աղջկանից, հետո երկրորդը՝ էլի աղջիկ էր, երրորդը լույս աշխարհ եկավ տղան, հետո երկուսն էլի աղջիկները»,-պատմեց բժիշկը և նշեց, որ մեծ հաղթանակ էր, որ 28 շաբաթականում կարողացան նման քաշով ծնվել:
Բժիշկն ասաց, որ համաշխարհային պրակտիկայում չի հանդիպում, որ նման հղիությունը հասնի մինչև 28 շաբաթական: Ըստ նրա՝ հնգյակն աննախադեպ է, և կարծես առաջին անգամ է հանդիպում Հայաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ