Թե ինչ եղավ ալ-Կաիդա-ի հետ Բեն Լադենի սպանությունից հետո


13:54 , 3 մայիս, 2017

Картинки по запросу բեն լադեն6 տարի առաջ այս օրն ամերիկյան հատուկջոկատայինների գործողությունների արդյունքում Պակիստանի Աբոտաբատ քաղաքի իր առանձնատանը սպանվեց ալ-Կաիդա-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենը:

Մի քանի մտքեր, թե ինչ եղավ ալ-Կաիդա-ի հետ Բեն Լադենի սպանությունից հետո՝

1. Բեն Լադենին փոխարինեց Այման ազ-Զաուահիրին, ով ղեկավարում է կառույցը մինչ օրս:

2. Ալ-Կաիդա-ի ճյուղավորումները (ալ-Կաիդա-ն Մաղրիբում, ալ-Կաիդա-ն Արաբական թերակղզում, ալ-Կաիդա-ն Իրաքում, ալ-Կաիդա-ն Հնդկաստանում և ալ-Շաբաբ) վերահաստատեցին հավատարմության երդումն ալ-Կաիդա-ի ղեկավար շրջանակին:

3. Արևմուտքում ալ-Կաիդա-ի վերջին հնչեղ ահաբեկչական բռնարարքը 2015 թ. հունվարին Շառլի Էբդոյի խմբագրատան վրա հարձակումն էր:

4. Սիրիայում ձևավորվել է ալ-Կաիդա-ի ամենամեծ ճյուղավորումը՝ Ջաբհաթ ալ-Նուսրա-ն: