Ապրիլի 21-27-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա


12:16 , 3 մայիս, 2017

Ապրիլի 21-27-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 214 տղա, 171 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36237 քաղաքացի: