12:00 , 3 մայիս, 2017Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոյին» խոշոր հաշվով հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով:
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի ունեցավ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 3:0 հաշվով, իսկ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ.
«Մենք գոհ ենք կատարած աշխատանքից, բայց «Ռեալը» դեռ եզրափակչում չէ: Մենք գոլեր խփեցինք և նախևառաջ՝ գնդակ չընդունեցինք սեփական դարպասը, բայց հաջորդ շաբաթ թիմին, ամեն դեպքում, պատասխան խաղ է սպասվում»,- ասել է 44-ամյա մասնագետը:
Զիդանը գնահատել է նաև Կրիշտիանու Ռոնալդուի խաղը՝ արժանին մատուցելով ֆուտբոլիստին.
«Ռոնալդուի մեջ ամենանշանակալին այն է, որ վճռորոշ պահերին նա միշտ այնտեղ ,որտեղ՝ պետք է լինի: Նա երեք գոլ խփեց, ունիկալ խաղացող է: Նա արժանի է բոլոր գովասանքներին: Նա իսկական պրոֆեսիոնալ է և միշտ ցանկանում է հաղթել: Ռոնալդուի համար միշտ ամեն ինչ քիչ է, միշտ ձգտում է ավելիին»,- ասել է Զիդանը «Mediastet Premium»-ի եթերում:
Հիշեցնենք՝ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 10-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: