Թրամփն արձագանքել է ընտրություններում պարտության պատճառների մասին Քլինթոնի հայտարարությանը


11:20 , 3 մայիս, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է ընտրություններում իր նախկին մրցակից Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, ըստ որի վերջինիս պարտության մեղավորները ռուս ցանցահենները և Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին է:

«ՀԴԲ-ի ղեկավար Կոմին լավագույնն է, որ երբևէ պատահել է Քլինթոնի հետ, քանի որ հնարավորություն է տվել նրան մի շարք վատ արարքներ գործել: Թրամփի և Ռուսաստանի մասին սուտ պատմությունը պատրվակ էր, որը դեմոկրատներն օգտագործեցին իրենց պարտությունն արդարացնելու համար: Թերևս Թրամփն ուղակի լավ քարոզարշավ է անցկացրել»,-գրել է նախագահը:

Քլինթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «հաղթանակի ճանապարհին էր, երբ Կոմիի նամակը և ռուսական WikiLeaks-ը վախեցրեցին վերջին քվեարկողներին»: