Ինչպե՞ս պատրաստել մարցիպան


09:30 , 3 մայիս, 2017

Մարցիպանը փոշիացված նուշի, շաքարի օշարակի կամ շաքարի փոշու խառնուրդ է: Նրանով պատում են տորթերն ու կեքսերը և նույնիսկ օգտագործում որպես բուլկիների ու կրուասանների լցոն:

Տնական մարցիպան պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ նուշ, 1 բաժակ շաքարավազ ու մի քանի ճաշի գդալ ջուր:

Սպիտակ մարցիպան ստանալու համար նուշը կեղևազրկում ենք. նուշի հատիկները 1 րոպեով մտցնում ենք եռման ջրի մեջ, սառը ջրով լվանում և ևս մեկ անգամ կրկնում նույն գործողությւոնը: Դրանից հետո նուշը մատներով սեղմում ենք ու հեշտությամբ կեղևազրկում:

Այնուհետև նուշը 15 րոպե չորացնում ենք 150 աստիճան ջեռոցում և բլենդերով կամ մսաղացով մանրացնում:
Այս ամենից հետո կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազն ու ջուրը և զանգվածը 3-5 րոպե եռացնում:
Այնուհետև մանրացրած նուշն ավելացնում ենք ստացված օշարակի մեջ ու անընդհատ խառնելով եփում ևս 3-5 րոպե: Ստացված զանգվածը լցնում ենք կարագապատ ափսեի մեջ ու հովացնում:
Երբ զանգվածը հասնում է սենյակային ջերմաստիճանի, անցկացնում ենք մսաղացի խոշոր ցանցով: Ահա և վերջ:
Արդյունքում ստացվում է հարթ, համասեռ ու առաձգական մարցիպան:

 inchpes-patrastel-marcipan-2

Խորհուրդներ