Ներքնազգեստ՝ ԱՄՆ սահմանադրության 4-րդ ուղղումով (Photo)


04:58 , 3 մայիս, 2017

Ձեր առջև անսովոր ներքնազգեստ է, որի վրա մետաղորսիչ սարքի համար ընթեռնելի թանաքով գրված է ԱՄՆ Սահմանադրության չորրորդ ուղղումը, որով արգելված է ապօրինի խուզարկությունը:

Դրանում մասնավորապես ասված է․ «Ժողովրդի՝ անձի, կեցավայրի, թղթի և ունեցվածքի իրավունքը չպետք է խախտվի խուզարկության ժամանակ: Ոչ մի օրդեր չպետք է տրվի առանց հիմնավոր փաստերի և պետք է հաստատված լինի երդումով կամ պաշտոնական հայտարարությամբ: Բացի այդ՝ օրդերը պետք է հստակ մատնանշի խուզարկության վայրը և ձերբակալության ենթակա անձանց կամ առարկաները»: