Փարիզում տղամարդը տաքսու մեջ մոռացել է 1.5 միլիոն եվրո արժողությամբ նկար


17:52 , 3 մայիս, 2017

 Մասնագետը, ով զբաղվում է կտավների վաճառքով, 1.5 միլիոն եվրո արժողությամբ նկարը մոռացել է փարիզյան տաքսիում, հայտնում է styler.rbc.ua-ն:

 Մասնագետը մեկնել է հանդիպելու գեղանկարչության գործերի կոլեկցիոներին: Իտալացի գեղանկարիչ Լուչիո Ֆոնտանայի «Տարածական հայեցակարգ» ստեղծագործությունը նա դրել է ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն իջնելուց մոռացել է վերցնել:

 Տղամարդը դիմել է ոստիկանություն, սակայն նկարի որոնումները դեռևս արդյունք չեն տվել: