Բոլորս էլ լսել ենք, թե ինչ դժվար էր ԽՍՀՄ տարիներին կոսմետիկա կամ նորաոճ հագուստ գտնելը։
Cosmo-ն գրում է, որ Սովետական Միությունում ապրող կանայք ձգտում էին հնարավորինս էլեգանտ տեսք ունենալ, և պետք է նշել, որ նրանց մոտ ստացվում էր։ Հավանաբար, 90-ականներին ծնված բոլոր աղջիկները կհիշեն, թե երիտասարդ տարիքում ինչպիսի կոսմետիկա ունեին մայրիկները։ Սակայն ժամանակակից երեխաներն այլևս չեն տեսնի այս ամենը։
Ահա, թե ինչով ու ինչպես էին դիմահարդարվում մեր մայրիկները։
«Ленинградская» թարթչաներկի մասին երազում էին բոլոր աղջիկները։ Այն օգտագործելու համար պետք էր նախ մի փոքր խոնավացնել այն, հետո հատուկ խոզանակով թարթիչներին տարածել ու թարթիչներն ասեղով կամ այլ նմանատիպ իրով իրարից բաժանել։