22:09 , 2 մայիս, 2017
Շենգենի ներսում անձնագրային վերահսկողության ամբողջական չեղարկումը պետք է տեղի ունենա վեց ամսվա ընթացքում՝ ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը: Այս մասին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ տեղեկացնում է tass.ru-ն:
«Մենք առաջարկում ենք անձնագրային վերահսկողությունը փոխարինել ԵՄ երկրների համատեղ պարեկային ծառայությամբ և ոստիականական կանոնավոր պատահական ստուգումներով»,- ասել է նա: