21:54 , 2 մայիս, 2017
Armtimes.com-ը գրում է.Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀԿ-ի, «Դաշնակցություն» կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի մի շարք թեկնածուների ինքնաբացարկի, այսինքն՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումները, որում նշվում էր նաեւ Խաչիկ Մանուկյանի անունը:
- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պատգամավորական մանդատից:
- Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ:
- Այդ դեպքում ինչպե՞ս է ձեր անունը հայտնվել ԿԸՀ ներկայացված ցուցակում:
- Այ չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք: Ինչու պետք էիմ անունը հայտնվի, եթե տենց բան չկա, եւ եթե հիմա հայտնվել է, ով է դրա պատասխանը տալու:
- Իսկ հիմա, երբ տեղեկացաք այդ մասին, ի՞նչ եք անելու: Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն ձեր կողմից:
- Ես չգիտեմ, պաշտոնապես ոչ մի տեղեկություն չունեմ, ես սա համարել եմ որպես խոսակցություն, նման խոսակցություններ մի քանի անգամ են եղել: Չեմ կարող ավել բան ասել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: