22:00 , 2 մայիս, 2017 Աղմկահարույց պատմությունից հետո երգիչը հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Այս օրերին Հրանտը Երևանում է։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին ոչ միայն գործունեության, այլև կենսաբանական մոր հետ հանդիպման և հաղորդումից հետո հարաբերությունների մասին։
Հրանտն այժմ գործունեություն է ծավալում Մոսկվայում, կարաոկե–ակումբի տնօրեն է։ «Հիմնադիրները ռուսներ են։ Ես և ընկերս տնօրինում ենք այն։ Ես վաղուց եմ աշխատում Մոսկվայում` տարբեր աշխատանքներ եմ անում` ակումբի տնօրենից մինչև կորպորատիվներ կազմակերպել և երգել»,– պատմեց նա։
Այժմ երգիչն իր ծրագրերն ավելի շատ կապում է արտերկրի հետ։ Առաջիկայում կթողարկի նոր ձայնասկավառակ, սակայն այն լույս կտեսնի Լոս Անջելեսում։ «Արդեն ունեմ ձայնագրած երգեր, որոնց հիման վրա շուտով ձայնասկավառակ եմ թողարկելու։ Նոր աշխատանքներս ուղարկում եմ ԱՄՆ։ Ավելի շատ այնտեղի հայության համար եմ ներկայացնում երգերը։ Հայաստանում շատ են նման աշխատանքներ անողները։ Այստեղ ավելի հայտնի ունեմ, սակայն դրսում ավելի շատ են գնահատում արված աշխատանքը։ Երևանում էլ են գնահատում, ուղղակի Երևանում ամեն օր` լույսը բացվելու հետ նոր տեսահոլովակ է թողարկվում»,– նշեց երգիչը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: