20:15 , 2 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.Թուրքիան կհրաժարվի ԵՄ անդամակցության գործընթացից, եթե ԵՄ-ն չվերսկսի այդ ուղղությամբ բանակցությունները Անկարայի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
«Եթե ԵՄ-ն չսկսի բանակցությունները, ուրեմն` հաջողություն: Թուրքիան ստրուկ չէ, որ սպասի դռների մոտ»,- հայտարարել է Էրդողանը:Նրա խոսքով` Անկարան կվերանայի իր դիրքորոշումը ԵՄ անդամակցության ցանկության վերաբերյալ, եթե այդ հարցում դրական տեղաշարժեր չլինեն ԵՄ կողմից և եթե պահպանվեն ԵՄ որոշ երկրների թշնամական տրամադրվածությունը Թուրքիայի նկատմամբ:
Գերմանիայի իշխանությունները հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման օգտին: