Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի


20:48 , 2 մայիս, 2017

 Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազիՀանրապետության տարածքում`

Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: